Մասնաճյուղի կառավարիչ, «Արտաշատ» մասնաճյուղ

idbank· Branch network management division
Apply Now ↗
📍 Artashat, Ararat, ArmeniaFull Time

About this role

«ԱյԴի Բանկ»  ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի Մասնաճյուղի կառավարչի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատու կլինի ստորև նշված գործառույթները կատարելու համար:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնաճյուղի աշխատակիցների կողմից իրականացվող բոլոր ընթացիկ աշխատանքների կազմակերպում, վերահսկում, դրանց անընդհատության ապահովում,
  • Մասնաճյուղի կողմից բանկային պրոդուկտների և ծառայությունների վաճառքի ղեկավարում
  • Սահմանված վաճառքի պլանների կատարում,
  • Հաճախորդների գոհունակությունը բարձրացնելու նպատակով մասնաճյուղում հաճախորդների սպասարկման բարձր չափանիշների ապահովում,
  • Նոր հաճախորդների ներգրավում, ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ ակտիվ համագործակցություն,
  • Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում,
  • Մասնաճյուղի տարեկան բյուջեի ցուցանիշների կատարման գործընթացի ապահովում և վերահսկում,
  • Մասնաճյուղում գտնվող դրամական միջոցների և այլ արժեքների պահպանման գործընթացի վերահսկում,
  • Մասնաճյուղի վարկային պորտֆելի վերահսկում և տրամադրված վարկերի ժամանակին մարումների ապահովում,
  • Հետագա ռիսկերից խուսափելու համար մասնաճյուղի վարկային պորտֆելի որակի համար պատասխանատվություն կրում,
  • ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։



ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն,
  • 4-5 տարվա համապատասխան մասնագիտական փորձ,
  • Ղեկավարման հմտություններ,
  • Ինքնակազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ,
  • ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
  • Համակարգչային գիտելիքների իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Ֆինանսական և գործառնական ռիսկերը գնահատելու ունակություն,
  • Անկախ աշխատելու ունակություն,
  • Որոշումներ կայացնելու ունակություն,
  • Գերազանց վերլուծական հմտություններ,
  • Գերազանց միջանձնային և խնդիրներ լուծելու հմտություններ,
  • Պատրաստակամություն պարբերաբար գործուղվելու ՀՀ մարզեր,
  • Մանրուքների հանդեպ ուշադիր, լավ կազմակերպված անձնավորություն, ով ունակ է միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարել:


ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:


ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։

«ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝  ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/:

Frequently Asked Questions

Is the salary disclosed for the Մասնաճյուղի կառավարիչ, «Արտաշատ» մասնաճյուղ position at idbank?
The salary for this Մասնաճյուղի կառավարիչ, «Արտաշատ» մասնաճյուղ role at idbank is not publicly listed. Click "Apply Now" to learn more about the compensation package on their official careers page.
Where is the Մասնաճյուղի կառավարիչ, «Արտաշատ» մասնաճյուղ position at idbank located?
This Մասնաճյուղի կառավարիչ, «Արտաշատ» մասնաճյուղ role at idbank is based in Artashat, Ararat, Armenia. The position is listed as on-site or hybrid. Check the full job description or apply directly to confirm the work arrangement.
Is the Մասնաճյուղի կառավարիչ, «Արտաշատ» մասնաճյուղ role at idbank full-time or part-time?
This is listed as a Full Time position. It is posted as a Մասնաճյուղի կառավարիչ, «Արտաշատ» մասնաճյուղ role in the Branch network management division department at idbank.
Which team or department does the Մասնաճյուղի կառավարիչ, «Արտաշատ» մասնաճյուղ at idbank belong to?
This Մասնաճյուղի կառավարիչ, «Արտաշատ» մասնաճյուղ position is part of the Branch network management division department at idbank. See the full job description for more information about the team structure and responsibilities.
How do I apply for the Մասնաճյուղի կառավարիչ, «Արտաշատ» մասնաճյուղ position at idbank?
Click the "Apply Now" button on this page. You will be redirected to idbank's official application portal hosted on bamboohr where you can submit your application directly.
When was the Մասնաճյուղի կառավարիչ, «Արտաշատ» մասնաճյուղ job at idbank posted?
This Մասնաճյուղի կառավարիչ, «Արտաշատ» մասնաճյուղ position at idbank was posted on Aug 3, 2026. Apply as soon as possible — early applications are often reviewed first.
Մասնաճյուղի կառավարիչ, «Արտաշատ» մասնաճյուղ
idbank
Apply for this role ↗

You'll be redirected to idbank's official application page on bamboohr.