Մասնաճյուղի կառավարիչ, «Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղ
About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի Մասնաճյուղի կառավարչի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատու կլինի ստորև նշված գործառույթները կատարելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնաճյուղի աշխատակիցների կողմից իրականացվող բոլոր ընթացիկ աշխատանքների կազմակերպում, վերահսկում, դրանց անընդհատության ապահովում,
- Մասնաճյուղի կողմից բանկային պրոդուկտների և ծառայությունների վաճառքի ղեկավարում
- Սահմանված վաճառքի պլանների կատարում,
- Հաճախորդների գոհունակությունը բարձրացնելու նպատակով մասնաճյուղում հաճախորդների սպասարկման բարձր չափանիշների ապահովում,
- Նոր հաճախորդների ներգրավում, ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ ակտիվ համագործակցություն,
- Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում,
- Մասնաճյուղի տարեկան բյուջեի ցուցանիշների կատարման գործընթացի ապահովում և վերահսկում,
- Մասնաճյուղում գտնվող դրամական միջոցների և այլ արժեքների պահպանման գործընթացի վերահսկում,
- Մասնաճյուղի վարկային պորտֆելի վերահսկում և տրամադրված վարկերի ժամանակին մարումների ապահովում,
- Հետագա ռիսկերից խուսափելու համար մասնաճյուղի վարկային պորտֆելի որակի համար պատասխանատվություն կրում,
- ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն,
- 4-5 տարվա համապատասխան մասնագիտական փորձ,
- Ղեկավարման հմտություններ,
- Ինքնակազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ,
- ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
- Համակարգչային գիտելիքների իմացություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Ֆինանսական և գործառնական ռիսկերը գնահատելու ունակություն,
- Անկախ աշխատելու ունակություն,
- Որոշումներ կայացնելու ունակություն,
- Գերազանց վերլուծական հմտություններ,
- Գերազանց միջանձնային և խնդիրներ լուծելու հմտություններ,
- Պատրաստակամություն պարբերաբար գործուղվելու ՀՀ մարզեր,
- Մանրուքների հանդեպ ուշադիր, լավ կազմակերպված անձնավորություն, ով ունակ է միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարել:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։
«ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝ ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/:
Frequently Asked Questions
Is the salary disclosed for the Մասնաճյուղի կառավարիչ, «Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղ position at idbank?
Where is the Մասնաճյուղի կառավարիչ, «Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղ position at idbank located?
Is the Մասնաճյուղի կառավարիչ, «Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղ role at idbank full-time or part-time?
Which team or department does the Մասնաճյուղի կառավարիչ, «Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղ at idbank belong to?
How do I apply for the Մասնաճյուղի կառավարիչ, «Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղ position at idbank?
When was the Մասնաճյուղի կառավարիչ, «Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղ job at idbank posted?
You'll be redirected to idbank's official application page on bamboohr.