Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի Գլխավոր մասնագետ

idbank· Operational risk management unit
Apply Now ↗
📍 Yerevan, ArmeniaFull Time

About this role


«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու և հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես  Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի Գլխավոր մասնագետ ՝ ստորև պարտականությունները կատարելու նպատակով:



ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ



  • Իրականացնում է Բանկի բիզնես գործընթացների վերլուծությունը և դրանցում առկա գործառնական ռիսկերի նույնականացումը, գնահատումը, դասակարգումը և մշտադիտարկումը՝ դրանց կանխարգելման ու նվազեցման նպատակով։
  • Վարում է գործառնական ռիսկի դեպքերի (կորուստների) տվյալների բազան՝ ապահովելով դեպքերի գրանցումը, վերլուծությունը, դասակարգումը և արտացոլումը համապատասխան տեղեկատվական համակարգերում։
  • Կազմակերպում և համակարգում է ռիսկերի և հսկողական մեխանիզմների ինքնագնահատման (RCSA) գործընթացը՝ Բանկի ստորաբաժանումների հետ համատեղ։
  • Գնահատում է գործընթացներում ներդրված հսկողական մեխանիզմների արդյունավետությունը և ներկայացնում գործընթացների բարելավմանն ու ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկություններ։
  • Մշակում և մշտադիտարկում է գործընթացների մակարդակով ռիսկի հիմնական ցուցիչները (KRI)՝ սահմանված շեմերից շեղումների դեպքում ներկայացնելով համապատասխան առաջարկություններ։
  • Իրականացնում է նոր և փոփոխվող գործընթացների, պրոդուկտների ու համակարգերի գործառնական ռիսկերի գնահատումը՝ մինչև դրանց ներդրումը, ինչպես նաև մասնակցում է ռիսկերի նվազեցման միջոցառումների մշակմանն ու դրանց կատարման մշտադիտարկմանը։
  • Պատրաստում է գործառնական ռիսկերի վերաբերյալ պարբերական և պահանջվող հաշվետվություններ՝ ներքին և արտաքին շահագրգիռ կողմերին ներկայացնելու նպատակով, ինչպես նաև իրականացնում է աշխատակիցների իրազեկմանն ուղղված միջոցառումներ։

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ



  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի կամ հարակից ոլորտում
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, ցանկալի է՝ ռիսկերի կառավարման ուղղությամբ
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office փաթեթի (հատկապես Excel-ի) գերազանց իմացություն, տվյալների վերլուծության գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ, տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
  • Վերլուծական մտածողություն, խնդիրների արագ և արդյունավետ լուծման, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
  • Թիմում աշխատելու հմտություններ
  • Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

 



ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:





ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ 

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով   ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

 



ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը  https://www.idbank.am/

 

Frequently Asked Questions

Is the salary disclosed for the Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի Գլխավոր մասնագետ position at idbank?
The salary for this Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի Գլխավոր մասնագետ role at idbank is not publicly listed. Click "Apply Now" to learn more about the compensation package on their official careers page.
Where is the Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի Գլխավոր մասնագետ position at idbank located?
This Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի Գլխավոր մասնագետ role at idbank is based in Yerevan, Armenia. The position is listed as on-site or hybrid. Check the full job description or apply directly to confirm the work arrangement.
Is the Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի Գլխավոր մասնագետ role at idbank full-time or part-time?
This is listed as a Full Time position. It is posted as a Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի Գլխավոր մասնագետ role in the Operational risk management unit department at idbank.
Which team or department does the Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի Գլխավոր մասնագետ at idbank belong to?
This Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի Գլխավոր մասնագետ position is part of the Operational risk management unit department at idbank. See the full job description for more information about the team structure and responsibilities.
How do I apply for the Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի Գլխավոր մասնագետ position at idbank?
Click the "Apply Now" button on this page. You will be redirected to idbank's official application portal hosted on bamboohr where you can submit your application directly.
When was the Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի Գլխավոր մասնագետ job at idbank posted?
This Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի Գլխավոր մասնագետ position at idbank was posted on Jul 22, 2026. Apply as soon as possible — early applications are often reviewed first.
Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի Գլխավոր մասնագետ
idbank
Apply for this role ↗

You'll be redirected to idbank's official application page on bamboohr.