Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետ
About this role
ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետի ստորև գործառնությունների կիրականացման նպատակով․
- Պարբերաբար իրականացնում է ՀՀ բանկային համակարգի ցուցանիշների համեմատական վերլուծություն, ուսումնասիրում է Բանկի մրցակցային միջավայրը և բացահայտում Բանկի ուժեղ ու թույլ կողմերը:
- Պարբերաբար իրականացնում է Բանկի տվյալների բազաներում առկա տվյալների ուսումնասիրություններ և վերլուծություններ` Բանկի գործունեության առանձին ոլորտներով նպատակային ցուցանիշների սահմանման, գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների ներկայացման և այլ նպատակներով։
- Պարբերաբար իրականացնում է Բանկի նպատակային ցուցանիշների հաշվարկներ՝ սահմանված նպատակային ցուցանիշների կատարման նկատմամբ պարբերական հսկողության ապահովման և շեղումների բացահայտման նպատակով։
- Իրականացնում է մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև Բանկի գործունեության առանձին ցուցանիշների միջնաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումներ։
- Պարբերաբար ուսումնասիրում է միջազգային և ՀՀ բանկային համակարգում կիրառվող ինովացիաները, գնահատում է Բանկում ներդրման նպատակահարմարությունը, ձևավորում է համապատասխան առաջարկություններ, կազմում և ներկայացնում է համապատասխան հաշվետվություններ։
- Պարբերաբար գնահատում է մակրոտնտեսական իրավիճակի ազդեցությունը ՀՀ բանկային համակարգի և Բանկի գործունեության վրա, բացահայտում է բանկային համակարգի զարգացման հնարավորությունները ու սպառնալիքները։
- Մասնակցում է Բանկի Ռազմավարության մշակման գործընթացներին, իրականացնում անհրաժեշտ վերլուծություններ, գնահատումներ, մշակում է Բանկի Ռազմավարության տեսլականը և Բանկի Ռազմավարությունը։
- Կազմում է Բանկի Ռազմավարության կատարման ընթացքի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։
- Իրականացնում է անմիջական ղեկավարի կողմից պահանջվող այլ վերլուծություններ, կազմում այլ հաշվետվություններ կամ իրականացնում այլ հանձնարարականներ։
Պահանջվող հմտություններ՝
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում (ցանկալի է ռազմավարության մշակման և բիզնես պլանավորման ոլորտում)
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Ռեգրեսիոն մոդելներ կազմելու, կանխատեսումներ իրականացնելու մեթոդների տիրապետում
- Վերլուծություններ և հետազոտություններ իրականացնելու հմտություններ
- Հաշվետվություններ, պրեզենտացիաներ կազմելու և ներկայացնելու հմտություններ
- Բանկային գործունեության, բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
- Մակրոտնտեսագիտության իմացություն
- Հաշվապահության իմացություն
- Հաղորդակցման հմտություններ
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
Frequently Asked Questions
Is the salary disclosed for the Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետ position at idbank?
The salary for this Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետ role at idbank is not publicly listed. Click "Apply Now" to learn more about the compensation package on their official careers page.
Where is the Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետ position at idbank located?
This Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետ role at idbank is based in Yerevan, Armenia. The position is listed as on-site or hybrid. Check the full job description or apply directly to confirm the work arrangement.
Is the Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետ role at idbank full-time or part-time?
This is listed as a Full Time position. It is posted as a Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետ role at idbank.
How do I apply for the Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետ position at idbank?
Click the "Apply Now" button on this page. You will be redirected to idbank's official application portal hosted on bamboohr where you can submit your application directly.
When was the Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետ job at idbank posted?
This Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետ position at idbank was posted on Jul 17, 2026. Apply as soon as possible — early applications are often reviewed first.
Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետ
idbank
You'll be redirected to idbank's official application page on bamboohr.