Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք․ Աբովյան
About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Հաճախորդների սպասարկման մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հաճախորդների սպասարկում, hաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցում (կանխիկ և անկանխիկ),
- Հաճախորդների հաշիվների բացում, սպասարկում, ավանդների ներգրավում, սպասարկում, վարկերի սպասարկում, վճարահաշվարկային գործառնությունների իրականացում,
- Ոսկու գրավադրմամբ տրամադրվող վարկերի ձևակերպում, տրամադրում,
- Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի իրականացում,
- Կոմունալ վարձավճարների ընդունում;
ՊԱՀԱՆՋՎՈՂ
ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն տնտեսագիտական,
- Կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ,
- Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office),
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
- Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
ԼՐԱՑՈՒՑԻՉ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/։
Frequently Asked Questions
Is the salary disclosed for the Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք․ Աբովյան position at idbank?
Where is the Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք․ Աբովյան position at idbank located?
Is the Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք․ Աբովյան role at idbank full-time or part-time?
Which team or department does the Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք․ Աբովյան at idbank belong to?
How do I apply for the Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք․ Աբովյան position at idbank?
When was the Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք․ Աբովյան job at idbank posted?
You'll be redirected to idbank's official application page on bamboohr.